Logo

Սանդրո Տոնալին որակազրկվեց 10 ամսով

15:28 / 26.10.2023Ֆուտբոլ
Սանդրո Տոնալի

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անգլիական «Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիին 10 ամսով որակազրկել է խաղադրույքներ կատարելու համար, հաղորդում է Football Italia-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» խաղալու տարիներին խաղադրույքներ է է կատարել իր թիմի մասնակցությամբ խաղերի վրա։ Տոնալին խոստովանել է, որ ունի 3 միլիոն եվրոյի պարտք։

Որակազրկման պատճառով իտալացին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, ինչպես նաև չի մասնակցի ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին, եթե իտալացիները նվաճեն ուղեգիր։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Միլանում» խաղացել է 2020-2023 թվականներին, իսկ «Նյուքասլին» միացել էր այս մրցաշրջանից առաջ՝ 64 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին 7 ամսով որակազրկվել է անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա