Logo

«Սանդեռլենդը» դրամատիկ խաղում 90+4-ին ոչ-ոքի կորզեց առաջատար «Արսենալից»

23:41 / 08.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս «Սանդեռլենդի» դեմ համդիպման հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին բաց թողեց հաղթանակը. գրանցվեց 2-2 հաշիվը:

Հյուրերը մինչև ավելացված չորրորդ րոպեն կամային հաղթանակ էին տանում:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 26 միավորով մնում է առաջին տեղում, 7 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը նոյեմբերի 9-ին կընդունի չեմպիոն «Լիվերպուլին»: «Սանդեռլենդը» 19 միավորով երրորդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Սանդեռլենդ» - «Արսենալ»` 2-2

Դանիել Բալարդ, 36, Բրայան Բրոբի, 90+4 - Բուկայո Սակա, 54, Լեանդրո Տրոսար, 74

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ