Logo

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» մոտ է կայացմանը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 03.08.2020ՍՊՈՐՏ
1317807 - Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» մոտ է կայացմանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:24

-

-

Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոման թվիթերյան իր բլոգում տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ու «Բորուսիան» մոտ են Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ համաձայնություն ձեռք բերելուն։

Կողմերի բանակցությունները բավական առաջ են գնացել։ Ճիշտ է՝ դեռ համաձայնություն չկա, բայց ամեն ինչ ընթացքի մեջ է։

Աղբյուրը նշում է, որ անձնական պայմանագրի կետերը խնդիր չեն. ֆուտբոլիստին առաջարկվելու է գործարք մինչև 2025 թվականը։

Սանչոն, իր հերթին, սպասում է այս ամենի հանգուցալուծմանը։ Նա ցանկանում է դառնալ «կարմիր սատանա»։ Դորտմունդյան ակումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների արագ ընթացքով, քանի որ պետք է փոխարինող գտնի Սանչոյի համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ