«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի նկատմամբ ակումբի պատժամիջոցները շարունակվում են:
talkSPORT-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը ոչ միայն հեռացված է հիմնական թիմի հետ մարզումներից, այլև նրա մուտքն արգելված է հիմնական թիմի օբյեկտներ, այդ թվում՝ ճաշասենյակ:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում դժգոհություն էր հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից: Նա մինչև այժմ հրաժարվում է նիդերլանդցի մասնագետից ներողություն խնդրելուց:
Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրել է 2021 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» 85 միլիոն եվրոյով: Կողմերի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: