Logo

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.09.2020ՍՊՈՐՏ
EirQuDxXkAM7Jtz scaled - Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:24

-

-

Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» 16-ամյա կիսապաշտպան Ջեյմի Բայնո-Գիտենսի հետ:

«Ջեյմի Բայնո-Գիտենսն արդեն մեզ հետ է: Ուրախ ենք, որ նա միացավ մեր երիտասարդական թիմին: Ֆուտբոլիստը տեղափոխությունից հետո հանդես կգա «Բորուսիայի» Մ19 թիմում: Մեր սկաուտական խումբը հիանալի աշխատանք է կատարել»,- «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը մոտ է ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով հրավիրելուն: ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» ևս հետաքրքրված էին Բայնո-Գիտենսի ծառայություններով: Նրան անվանում են Անգլիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:

Ընդգծենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է իր գլխավոր նպատակը համարել նոր եզրային հարձակվողով համալրվելը: Առաջնային թեկնածուի դերում դեռ մնում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որը ևս ժամանակին «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել դորտմունդյան ակումբ:

Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ