Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Մանկունիական ակումբի կազմում իր առաջին գոլն է խփել Ջեյդոն Սանչոն:
Մինչև այս հանդիպումը երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել էր ՄՅՈՒ-ի 14 խաղի, որոնց ընթացքում աչքի չէր ընկել արդյունավետ գործողությամբ(գոլ, գոլային փոխանցում):
«Հպարտ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում համաշխարհային ֆուտբոլի լավագույն մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, իմ առաջին գոլը խփելու կապակցությամբ: Ամբողջ թիմը մեծ ջանքեր գործադրեց, մենք առաջ կշարժվենք»,- գրել է Սանչոն Ինստագրամում:
Посмотреть эту публикацию в Instagram
«Կարմիր սատանաների» կազմում առաջին գոլը խփելու կապակցությամբ Սանչոյին շնորհավորել են ֆուտբոլիստներ: «Բորուսիայում» Սանչոյի նախկին թիմակից Էրլինգ Հալանդը գրել է. «Շատ եմ հավանում», իսկ Մարկուս Ռեշֆորդը այսպես է շնորհավորել. «Ընկերս: Շնորհավորում եմ, եղբայր»: