Logo

Սանչոն վերսկսել է մարզումները

00:15 / 19.11.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն չորս խաղ բաց թողնելուց հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստն այս պահի դրությամբ վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Լիվերպուլի» դեմ հոկտեմբերի 20-ին կայացած մրցավեճում (1-2): 

Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի նոյեմբերի 23-ին` հյուրընկալվելով «Լեսթերին»:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն անգլիական թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա