«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն կարգապահական խնդիրներ է ունեցել նաև Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու ժամանակ։ Այս մասին հետաքրքրիր տեղեկություն է հրապարակել BILD-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբում Սանչոն գրեթե միշտ ուշացել է մարզումներից, խաղերից հետո 2-3 օրով հեռացել է քաղաքից։ Այս ամենից բացի գլխավոր խնդիրը եղել է Սանչոյի կախվածությունը համակարգչային խաղերից։ Նա մինչև լուսաբաց զբաղվել է դրանով, ինչն էլ լրջորեն խանգարել է նրա հանգստին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դժգոհել էր Սանչոյի կատարած աշխատանքից մարզումների ժամանակ։ Անգլիացին արձագանքել էր սոցցանցերում, ինչից հետո «կարմիրների» մարզիչը հայտնել էր, որ նա չի վերադառնա թիմի մարզումներին քանի դեռ ներողություն չի խնդրել։