Logo

Սանչոն ձմռանը կարող է Պրեմիեր լիգայի այլ թիմ տեղափոխվել

20:13 / 26.10.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն ձմռանը կարող է Պրեմիեր լիգայի այլ թիմ տեղափոխվել։ 

90min-ի փոխանցմամբ՝ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։ Լոնդոնյան թիմը ցանկանում է վարձակալել Սանչոյին։ Երիտասարդ խաղացողի հետ վարձակալական հիմունքով պայմանագիր կնքելու նպատակ ունի նաև Սանչոյի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»։ 

Ջեյդոն Սանչոն դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմից, երբ հրապարակայնորեն քննադատել էր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, իսկ հետո հրաժարվել էր ներողություն հայցել։ 

Անգլիական գրանդը դեմ չէ Սանչոյին ձմռանը բաց թողնելուն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա