«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն դեռևս ներողություն չի խնդրել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից, հայտնում է ESPN-ը:
23-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի սկզբին հիմնական թիմից հեռացվել էր այն բանից հետո, երբ սոցցանցերում ստախոս էր անվանել հոլանդացի մասնագետին:
Ավելի վաղ մանկունյացիների գլխավոր մարզիչը նշել էր, որ անգլիացին չի տպավորում մարզումների ժամանակ: Տեն Հագը պահանջել էր հրապարակավ ներողություն խնդրել, սակայն Սանչոն դեռ լռում է:
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2021-ին: Ընթացիկ մրցաշրջանում աստղային ֆուտբոլիստն ընդամենը 3 հանդիպում է անցկացրել թիմի կազմում: