Logo

Սանչոն չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

15:14 / 26.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի վերաբերմունքը չի փոխվել մանչեսթերյան ակումբի հանդեպ։ Ընթացիկ մրցաշրջանի վերջում «Չելսին» կգնի անգլիացու տրանսֆերային իրավունքը։

Սանչոն երջանիկ է «Չելսիում» և մտադիր չէ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ չնայած գլխավոր մարզիչի փոփոխությանը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2021 թվականի հուլիսին Սանչոյի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 85 միլիոն եվրո, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան վարձավճարով տրամադրել էր «Չելսիին»։ Ընթացիկ մրցաշրջանում նա լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա