Անգլիացի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն, որը «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», գերմանական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով։
«Երբ այսօր մտա հանդերձարան, տպավորություն էր, որ տուն եմ վերադարձել։ Ես այս ակումբը ներսից գիտեմ։ Այստեղ խաղալու ընթացքում միշտ շատ մտերիմ եմ եղել երկրպագուների հետ։
Չեմ համբերում, թե երբ եմ կրկին տեսնելու թիմակիցներիս և նրանց հետ ուրախ ժպիտով ֆուտբոլ խաղալու։ Ցանկանում եմ կրկին գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել և օգնել թիմին կրկին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հարցում»,- նշել է Սանչոն։
21-ամյա ֆուտբոլիստը, որի վարձակալության ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, 2017-2021 թվականներին «Մեղուների» կազմում մասնակցել է 137 հանդիպման, դարձել 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։