«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կարող է կարիերան շարունակել Իտալիայում՝ հաղորդում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստով «Միլանն» է հետաքրքրված։ Պորտուգալացին մտադիր չէ նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։
Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը պետք է հանդիպի «Միլանի» տնօրենների խորհրդի հետ՝ պայմանագրի հարցում պայմանավորվելու։
Ընթացիկ մրցաշրջանում Սանշեշը «Լիլի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 30 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։