Logo

Սանչեսից հետո «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, որը երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց «Գուդիսոն Պարկում»

16:55 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Բելգիացի վինգեր Լեանդրո Տրոսարը 2018 թվականից հետո «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել «Էվերթոնի» տնային ստադիոնում` «Գուդիսոն Պարկում», հաղորդում է Squawka-ն: 

Նախորդ անգամ (2018թ.) նման ցուցանիշ գրանցել էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

Տրոսարը նաև 5-րդ մրցաշրջանն անընդմեջ «գոլ+ասիստ» ցուցանիշով հատեց 10 միավորի շեմը: Ընթացիկ մրցաշրջանում այս գոլը նրա համար 5-րդն է, նաև 6 ասիստ ունի:

Տրոսարը 2023 թվականին «Արսենալին» միանալուց հետո 34 գոլ է խփել Պրեմիեր լիգայում: Այդ ժամանակահատվածում լոնդոնյան ակումբի կազմում ավելի շատ գոլ խփել է միայն Բուկայո Սական (53):

Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Էվերթոն» - «Արսենալ» խաղը հեռարձակվում է Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ