Ֆուտբոլի Սան Մարինոյի հավաքականի մամուլի ծառայությունը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդին», որն Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում 0-4 հաշվով պարտվել էր «Քրիսթալ Փելասին»։
«Ողջույն, խնդրում ենք խաղացեք նաև մեր դեմ»,- նշված է Սան Մարինոյի հավաքականի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ դա Անգլիայի 20-ակի չեմպիոնի 13-րդ պարտությունն էր ընթացիկ առաջնությունում։ Պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» նման անհաջող շարք երբեք չէր ունեցել Պրեմիեր լիգայում։
Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբը 81 գոլ է բաց թողել բոլոր մրցաշարերում։ Նախորդ անգամ նման բան էղել էր 1977 թվականին։
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 35 խաղից հետո 54 միավորով 8-րդ տեղում է։