Կայացել է շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների 5-րդ խաղափուլը:
5-րդ խաղափուլից հետո տղամարդկանց 84-րդ առաջնության միանձնյա առաջատարն է Սամվել Տեր-Սահակյանը, որն ունի 4 միավոր:
Առաջատարից կես միավորով հետ են մնում Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Կանանց 79-րդ առաջնության առաջատարներն են Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 4 միավոր: Սուսաննան և Միլենան 5-րդ տուրում խաղում էին միմյանց դեմ և չպարզեցին հաղթողին:
Առաջատարներից կես միավորով հետ են մնում Աննա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը: