Logo

Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սերբիայի Առաջին լիգայի հաղթող

16:18 / 23.10.2023Շախմատ
null

Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը «Naftagas» թիմի կազմում դարձել են շախմատի Սերբիայի Առաջին լիգայի հաղթող, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով, Տեր-Սահակյանը 11 պարտիայում հավաքել է 7.5 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 4 կետով։

Հայ շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել:

«Naftagas»-ի կազմում ընդգրկված էին նաև միջազգային գրոսմայստեր Բրանկո Տադիչը, միջազգային վարպետներ Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը և Պրեդրագ Բոդիրոգան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ