Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով է մեկնարկել նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հայ բռնցքամարտիկը շանս չի տվել մոլդովացի մրցակցին և, երկու նոկդաուն գրանցելով, հաղթել է հենց առաջին ռաունդում:
Մրցաշարը հաղթանակով էր մեկնարկել նաև Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը:
Օգոստոսի 12-ին Հայաստանն ունի ևս 2 ներկայացուցիչ։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը՝
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը՝
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):


