Logo

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

19:39 / 22.04.2023Ծանրամարտ
null

Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային նախավերջին օրը 109 կգ քաշայինների А խմբում Սամվել Գասպարյանը երկամարտի 395 կգ (175+220) արդյունքով հռչակվեց աշխարհամասի կրկնակի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը 379 կգ (165+214) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Արծաթե մեդալակիր դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Չխեիձեն, որը երկամարտում գրանցեց 381 կգ (173+208) արդյունք:

Ապրիլի 22-ին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև Գարիկ Կարապետյանը (102 կգ):

Հիշեցնենք, ԵԱ-ում Հայաստանը երկամարտի մեդալների քանակը հասցրեց 10-ի։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92) հռչակվել են Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը (76 կգ)Անդրանիկ Կարապետյանը  (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարծել են արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), ինչպես նաև Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Երևանյան ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա