Logo

«Սամպդորիան» պահպանել է տեղը Բ Սերիայում

11:52 / 23.06.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի փլեյ-աութի անավարտ մնացած պատասխան խաղում «Սամպդորիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Սալեռնիտանային»։

Խաղավերջում Սալեռնոյի «Արեչի» ստադիոնում հավաքված երկրպագուների անկարգությունների պատճառով մրցավար Դանիելե Դովերին ընդհատել է հանդիպումը և կողմերին ուղարկել հանդերձարան։ Հետագայում հաղթանակը շնորհվել է «Սամպդորիային»։

Ջենոան ներկայացնող ակումբը դիմակայության առաջին խաղում նույնպես հաղթել էր 2-0 հաշվով ու պահպանեց տեղը Բ Սերիայում։

«Բլուչերկիատին» ի սկզբանե 41 միավորով առաջնությունն ավարտել էր 18-րդ տեղում ու պատմության մեջ առաջին անգամ դուրս մնացել Բ Սերիայից։

Հետագայում ֆինանսական խնդիրներ ունեցող ու սնանկ ճանաչված «Բրեշիայից» Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ հանվեց 4 միավոր, ինչի հետևանքով ակումբի միավորները նվազեց 39-ի, ու թիմը նահանջեց 18-րդ տեղ։ Դրա շնորհիվ «Սամպդորիան» շանս ստացավ մասնակցելու փլեյ-աութին ու պայքարելու` տեղը Բ Սերիայում պահպանելու համար։

«Սալեռնիտանան» էլ դուրս մնաց Բ Սերիայից ու հաջորդ մրցաշրջանում կխաղա երրորդ լիգայում։

Իտալիայի Բ Սերիա, փլեյ-աութ, պատասխան հանդիպում

«Սալեռնիտանա» - «Սամպդորիա»` 0-2 (առաջին խաղը` 0-2)

Մասիմո Կոդա, 38, Ջուզեպե Սիբիլի, 49

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ