Իտալիայի առաջնության 4-րդ տուրում Հռոմի «Լացիոն» Ջենոայում 1-1 հաշվով ավարտեց «Սամպդորիայի» դեմ հանդիպումը:
21-րդ րոպեին հաշիվը բացել է «Լացիոյի» առաջատար Չիրո Իմոբիլեն: Խաղի ավելացված ժամանակի 2-րդ րոպեին տանտերերին պարտությունից փրկել է մեկ այլ իտալացի հարձակվող Մանոլո Գաբիադինին:
«Լացիոն» 8 միավորով 4-րդն է, նույնքան միավոր ունի նաև գործող չեմպիոն «Միլանը», որը լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է: «Սամպդորիան» 2 միավորով 16-րդն է:
Ա Սերիա, 4-րդ տուր
«Սամպդորիա» - «Լացիո»՝ 1-1 (տեսանյութ)
Մանոլո Գաբիադինի, 90+2 - Չիրո Իմոբիլե, 21


