Logo

Սամպաոլին հեռացվեց «Ֆլամենգոյից»

11:16 / 29.09.2023Ֆուտբոլ
Խորխե Սամպաոլի

Խորխե Սամպաոլին հեռացվել է բրազիլական «Ֆլամենգոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլական Ա սերիայի 24 տուրից հետո, թիմն ընդամենը 40 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը: 63-ամյա արգենտինացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, որ նախկինում Սամպաոլին հեռացվել էր նաև «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ֆլամենգոն» Բրազիլիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ