Logo

Սամիր Հանդանովիչը կավարտի կարիերան ու «Ինտերում» կանցնի աշխատանքի

23:56 / 13.09.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր «Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը կավարտի կարիերան:

Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, 39-ամյա դարպասապահը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց աշխատանքի կանցնի միլանյան ակումբում: 

Սլովենացին «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից: «Ներաձուրիի» կազմում Հանդանովիչը մասնակցել է 455 հանդիպման ու ակումբի պատմության մեջ անցկացրած խաղերի քանակով 10-րդն է: Իտալական ակումբում նա նվաճել է 5 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա