Logo

Սամբոյի ԵԱ. Հայաստանը մեծահասակների պայքարում 6 մեդալ նվաճեց

21:23 / 24.04.2025Սամբո
null

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց մեկ ոսկե և 5 բրոնզե մեդալ:

Քիչ առաջ հայտնել ենք, որ Եվրոպայի առաջնություններում իր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ):

Բրոնզե մեդալակիր են դարձել Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ), Համլետ Սուքիասյանը (մարտական սամբո, 58 կգ), Մհեր Մերջանյանը (մարտական սամբո, 71 կգ), Արթուր Մալխասյանը (մարտական սամբո, 79 կգ), Ավետիք Պողոսյանը (մարտական սամբո, 88 կգ):

Հաջորդ օրերին Լիմասոլում պայքարի մեջ կմտնեն երիտասարդները, պատանիները և դեռահասները:

ԵԱ. Սամբոյի Հայաստանի հավաքականների կազմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ