Logo

Սամբոյի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչները ևս երեք մեդալ նվաճեցին

20:44 / 10.05.2024Սամբո
null

Հայաստանի հավաքականները ևս երեք մեդալ նվաճեցին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում:

Արման Ավանեսյանը (98 կգ) մարտական սամբոյում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ մարզական սամբոյում բրոնզե մեդալակիր դարձան Կարեն Սարգսյանը (58 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (59 կգ): Արցախցի Ավանեսյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Քիչ առաջ մարտական սամբոյում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Մայիս Ներսիսյանը (64 կգ): Առաջին մրցումային օրն էլ փոխչեմպիոն էին դարձել Նարեկ Դալլաքյանը (64 կգ, մարզական սամբո), Արսեն Խանջյանը (98 կգ, մարզական սամբո), Արփինե Մնացականյանը (54 կգ, մարտական սամբո), բրոնզե մեդալ էին նվաճել Մհեր Մերջանյանը (71 կգ, մարտական սամբո), Ավետիք Պողոսյանը (88 կգ, մարտական սամբո):

Այսպիսով, Հայաստանի հավաքականները Սերբիայից հայրենիք կվերադառնան մեկ ոսկե, չորսական արծաթե և բրոնզե մեդալներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ