Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց ևս երկու մեդալ:
Համլետ Սուքիասյանը (58 կգ) և Աննա Մկրտչյանը (+80 կգ) մարտական սամբոյում հասան կիսաեզրափակիչ, պարտվեցին և բավարարվեցին բրոնզե մեդալով:
Մրցումային նախորդ օրերին Արման Ավանեսյանը (98 կգ) ևս նվաճել էր բրոնզե մեդալ, Մայիս Ներսեսյանն էլ (64 կգ) աշխարհի փոխչեմպիոն էր դարձել: