Logo

Հայաստանը 10 մեդալ նվաճեց Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում

20:26 / 12.11.2023Սամբո
null

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել Երևանում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնությունում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Արծաթե մեդալ են նվաճել Բորիս Շատվերյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (մարտական սամբո, 88 կգ) և Դավիթ Գրիգորյանը (98 կգ), իսկ Վաչիկ Վարդանյանը (71 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում ու բավարարվել է բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ մրցումային երկրորդ Հայաստանը նվաճել էր 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, իսկ մրցումային առաջին օրը՝ 3 բրոնզե մեդալ:

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը Երևանում կայացած աշխարհի առաջնությանը նվաճեց 10 մեդալ՝ 5-ական արծաթե ու բրոնզե:

Լուսանկարը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ