Logo

Սամբոյի ԱԱ. Արման Ավանեսյանը և Գոռ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

18:52 / 08.11.2025Սամբո
null

Բիշքեկում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալները:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հաղթեց ղազախ և մոնղոլ մրցակիցների, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց կամերունցի Սեյդի Մուլուհին և բավարարվեց բրոնզե մեդալով:

Գոռ Հարությունյանը մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հաղթեց Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչի: Նրան հաղթած սամբիստը հասավ եզրափակիչ, Հարությունյանը պայքարեց բրոնզե մեդալի համար: Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց ղազախ և վրացի սամբիստների` դառնալով բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ