Logo

Սամբոյի երիտասարդական ԱԱ. Մրցումային երրորդ օրվա ամփոփումը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:44 / 16.10.2022Թենիս
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանը նվաճեց 3 բրոնզե մեդալ: 

Աղջիկների 50 կգ քաշային կարգում 3-րդ տեղը գրավեց Արփինե Մնացականյանը: Տղաների պայքարում բրոնզե մեդալի արժանացան 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանն ու 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:

Հայաստանը սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության ընթացքում նվաճեց 20 մեդալ (1 ոսկե, 2 արծաթե, 17 բրոնզե):

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 16-ին: 

Սամբոյի երիտասարդական ԱԱ. Ռոբերտ Սիմոնյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Սամբոյի երիտասարդական ԱԱ. Մրցումային առաջին օրվա ամփոփումը

Սամբոյի երիտասարդական ԱԱ. Մրցումային երկրորդ օրվա ամփոփումը (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ