Logo

Սամբոյի երիտասարդական ԱԱ. Հայաստանի առաջին մեդալը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:02 / 15.10.2022Սամբո
null

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 14-ին մեկնարկած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:

Դեռահաս աղջիկների 50 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Էլիզա Ադամյանը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են շուրջ 500 մարզիկ-մարզուհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո ելույթ կունենան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:

Վիճարկվում է մեդալների 55 հավաքածու: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ