Logo

Սամբոյի երիտասարդական ԱԱ. Ռոբերտ Սիմոնյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:19 / 15.10.2022Սամբո
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 14-ին մեկնարկած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը: 

Պատանիների 53 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Ռոբերտ Սիմոնյանը: Հայ մարզիկը հաղթանակը նվիրել է պատերազմում զոհված զինծառայողներին:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը հայ մարզիկ-մարզուհիները նվաճել էին 14 մեդալ՝ երկու արծաթե և 12 բրոնզե:

Մրցաշարին մասնակցում են շուրջ 500 մարզիկ-մարզուհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո ելույթ կունենան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:

Վիճարկվում է մեդալների 55 հավաքածու: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ