Մեքսիկական «Պաչուկայի» վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը կարծում է, որ եղանակային պայմաննները կարող են օգնել իրենց հաղթել Մադրիդի «Ռեալին», հաղորդում է AS-ը:
«Սրանք բոլորովին այլ խաղեր են։ Միջմայրցամաքային գավաթում եզրափակիչն էր, նրանք մինչև այդ անցկացրել էին միայն մեկ խաղ։ Մենք երեք խաղ էինք ունեցել, հոգնածությունն իր ազդեցությունն ունեցավ «Ռեալի» դեմ եզրափակիչում: Սրանք տարբեր մրցաշարեր են: Նրանք, ինչպես մենք, նոր մարզիչ ունեն։
Եղանակային պայմանները մեզ խրախուսում են հավատալ, որ կարող ենք լավ խաղ անցկացնել և վաստակել անհրաժեշտ 3 միավորը։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ կարող ենք դրան հասնել»,- ասել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում «Պաչուկան» 0-3 հաշվով պարտվել էր «Ռեալին»:
Այս թիմերը հունիսի 22-ին կմրցեն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


