Logo

«Բավարիայում» հաստատել են Դե Լիխտի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:24 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Դե Լիխտ

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը «Յուվենտուսի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի տրանսֆերի համար Թուրինում բանակցություններ է վարել իտալական ակումբի հետ:

«Կարևոր էին «Յուվենտուսի» հետ շփումները: Մենք երկու բանակցային հանդիպում ունեցանք, հիմա պետք է համբերատար լինենք ու տեսնենք, թե ինչ կլինի։

Սկզբունքորեն ես լավատես մարդ եմ։ Մենք լավագույնը կանենք «Բավարիայի» համար»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն բարձրաձայնել էր Դե Լիխտի՝ թուրինյան թիմից հեռանալու մտադրության մասին: Նիդեռլանդների հավաքականի 22-ամյա կենտրոնական պաշտպանը 2019 թվականի հուլիսից է խաղում «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ