Logo

Սալիբան մերժել է երկու թոփ ակումբի առաջարկը

22:55 / 25.12.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան մերժել է երկու առաջարկ, որպեսզի նոր պայմանագիր կնքի անգլիական գրանդի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով ամռանը հետաքրքրված է եղել ֆրանսիական ՊՍԺ-ն, իսկ Մյունխենի «Բավարիան» ցանկություն է հայտնել վերջինիս տրանսֆերը ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Նախատեսվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը առաջիկայում կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը։ Սալիբան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը ներառյալ «Զինագործների» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ