«Արսենալի» կենտրոնական պաշտպան Վիլիամ Սալիբան հայտարարել է, որ Սերխիո Ռամոսը լավագույն պաշտպանն է ֆուտբոլի պատմության մեջ:
«Հիշում եմ՝ նախորդ մրցաշրջանում խաղում էինք «Սևիլիայի» դեմ: Ռամոսից մարզաշապիկ խնդրեցի, բայց նա պատասխանեց, որ Գաբրիելն էլ է խնդրել, և խոստացել է նրան տալ մարզաշապիկը:
Ինձ համար Ռամոսը լավագույն պաշտպանն է պատմության մեջ: Կան այլ հրաշալի պաշտպաններ, օրինակ՝ Վիրջիլ վան Դեյկը կամ հենց Գաբրիելը»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում Daily Mail-ը: