«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում (3-0), գրանցել է տպավորիչ ցուցադնիշ։
Squawka-ի համաձայն՝ դա Պրեմիեր լիգայում 33 հանդիպումն էր, որում եգիպտոսցի ֆուտբոլիստը խփել է գոլ ու կատարել ասիստ։ Սալահը գերազանցել Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի ցուցանիշը։ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 32 նմանատիպ խաղ է ունեցել Անգլիայի առաջնությունում։
Այդ ցուցանիշով 32-ամյա ֆուտբոլիստը բարձրացել երկրորդ տեղ և զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին (36 խաղ)։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 3 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։