Logo

Սալահը մոտ է Անրիի ռեկորդը կրկնելուն

10:57 / 27.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում (2-0) հերթական ասիստն է կատարել և թարմացրել է ակումբային ռեկորդը, որը կրկնել էր նախորդ տուրում, հայտնում է Opta-ն:

Եգիպտոսցին 17-րդ գոլային փոխանցումն է կատարել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում և շրջանցել է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնին (16 ասիստ, 2022-23 մրցաշրջան) և «Սանդեռլենդի» նախկին ֆուտբոլիստ Քևին Ֆիլիփսին (16 ասիստ, 1999-00 մրցաշրջան):

Այժմ 32-ամյա ֆուտբոլիստին 3 գոլային փոխանցում է հարկավոր՝ Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիի ռեկորդը կրկնելու համար:

Ֆրանսիացին միակն է, որը մեկ մրցաշրջանում (2002-03) 20 գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր լիգայում:

Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ+ասիստ համակարգով 28 խաղում վաստակել է 42 միավոր և թոփ-5 լիգաներում առաջատար է այդ ցուցանիշով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա