Անգիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է ակումբի լավագույն ֆուտբոլիստ:
Մրցաշրջանի լավագույնի կոչման համար 31-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերին:
Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 7 մրցաշրջանի ընթացքում լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է 4-րդ անգամ:
Հիշեցնենք, որ «Փարավոնն» ավարտված մրցաշրջանում «Լիվերպուլի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել է 25 գոլի և 13 ասիստի հեղինակ: