«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում գրավել է «Վուլվերհեմփթոնի» դարպասը և կրկնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի ցուցանիշը, հայտնում է Opta-ն։
Սալահը Պրեմիեր լիգայում նույն ստադիոնում («Էնֆիլդ Ռոուդ») խփել է արդեն 101 գոլ և այդ ցուցանիշով հավասարվել Ռունիին։ Վերջինս «Օլդ Թրաֆորդում» նույնպես 101 անգամ է աչքի ընկել։
Նույն ստադիոնում ավելի շատ գոլ խփել են միայն Թիերի Անրին (114, «Արսենալ», «Հայբերի») և Սերխիո Ագուերոն (106, «Մանչեսթեր Սիթի», «Էթիհադ»)։


