
տուր
01 Հունվար 1970 - 13:12
- - 

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի համար «Ատալանտայի» դեմ խաղը հոբելյանական է ստացվել:
Բերգամոյում կայացած հանդիպմանը, որում «Լիվերպուլը» ջախջախեց մրցակցին 5-0 հաշվով, Սալահը հեղինակեց գոլերից մեկը. եգիպտացին մերսիսայդցիների կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակներում խփեց իր 21-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով ակումբի լեգենդ Սթիվեն Ջերարդին: Այսպիսով՝ Ջերարդն ու Սալահը խփած 21 գոլով «Լիվերպուլի» լավագույն ռմբարկուներն են Չեմպիոնների լիգայում:
Սալահը «Լիվերպուլ» տեղափոխվեց 2017-ին «Ռոմայից»: «Կարմիրների» հետ նա 2019-ին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

