
տուր
01 Հունվար 1970 - 13:12
- 
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կորոնավիրուսի ստուգման կրկնակի թեստավորում է անցել, որով հաստատվել է ֆուտբոլիստի՝ վիրուսով վարակված լինելը: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Ասոցիացիայի կայքից ավելի վաղ հեռացվել էր խաղացողի առաջին թեստավորման՝ դրական պատասխան տալու մասին լուրը:
«Դրական պատասխանը հաստատեց Սալահի՝ կորոնավիրուսով վարակված լինելը: Պահպանվում են անհրաժեշտ բոլոր կանոնները:
Առաջին թեստավորումը նույնպես դրական պատասխան էր տվել, սակայն եգիպտական ֆուտբոլային ասոցիացիան որոշեց անցկացնել երկրորդ թեստավորում, որպեսզի հաստատի ախտորոշումը:
Եգիպտացի ֆուտբոլիստների շրջանում հիանալի տրամադրություն է տիրում, Մոհամեդը հիվանդության որևէ ախտանշան չունի: Ֆուտբոլիստի համար ինքնամեկուսացման հատուկ սենյակ է պատրաստվել ու ևս մեկ սենյակ՝ բժշկական վերահսկողության համար: Եգիպտոսի հավաքականի բժիշկը տվյալները համաձայնեցնում է «Լիվերպուլի» բժշկի հետ»,- նշված է ասոցիացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերմանիա – Ուկրաինա հանդիպման անցկացումը վտանգված է

