Logo

Սալահը կրկին վնասվածք է ստացել

12:25 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը կրկին վնասվածք է ստացել: Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է տեղեկությունը:

Աֆրիկայի գավաթի խաղարկության ժամանակ ստացած վնասվածքից ապաքինվելուց հետո 31-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր վերադարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում:

«Ինչ վերաբերում է Սալահին, ապա նա ազդրի հետին մկանի լարվածություն է զգում: Սարսափելի ոչինչ չկա, մենք ամեն օր կհետևենք դինամիկային, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Սալահը «Բրենթֆորդի» հետ խաղում դաշտ էր դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո և դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

ՓԵտրվարի 21-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 26-րրդ տուրի առաջին խաղում ընդունելու է «Լութոն Թաունին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ