Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը սոցցանցերում իր երեխաների տոնական լուսանկարով շնորհավորել է քրիստոնյաների Սուրբ Ծնունդը:
Նախորդ տարի նմանատիպ շնորհավորական հրապարակումից հետո եգիպտոսցին մուսուլմանական աշխարհի կողմից ենթարկվել էր լուրջ քննադատության:
Այս օրերին Սալահն Անգլիայում չէ, Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցում է Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը:
❤️ #MerryChristmas pic.twitter.com/ioj3YlaPdc
— Mohamed Salah (@MoSalah) December 25, 2025


