«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ «գոլ+ասիստ» ցուցանիշով հավասարվել է երրորդ տեղում գտնվող Ֆրենկ Լեմպարդին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
33-ամյա եգիպտոսցին ունի 190 գոլ և 89 գոլային փոխանցում (279), իսկ Լեմպարդը` 177 գոլ ու 102 ասիստ (279):
Այս ցուցանիշով առաջատարը մրցաշարի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ալան Շիրերն է (324), երկրորդը` Ուեյն Ռունին (311):
Հիշեցնենք, որ Սալահն «Ասթոն Վիլայի» դեմ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում 250-րդ գոլն էր խփել «Լիվերպուլի» կազմում: Անգլիայի չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


