Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը «Սաութհեմփթոնի» դեմ արտագնա խաղում (3-2) դարձել է դուբլի հեղինակ և գերազանցել Լոնդոնի «Չելսիի» լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ցուցանիշը։
Squawka-ն հայտնում է, որ եգիպտոսցի եզրային հարձակվողը Պրեմիեր լիգայում ունի արդեն 239 գոլային ներգրավվածություն։ Լեմպարդը «գոլ+ասիստ» հաշվարկով հավաքել է 237 միավոր։
32-ամյա Սալահն այդ ցուցանիշով զիջում է միայն Ուեյն Ռունիին (276), Ռայան Գիգսին (271), Հարի Քեյնին (259) և Թիերի Անրիին (249)։
Սալահն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 12 խաղում դարձել է 10 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։