Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» և եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ են գործող պայմանագիրը երկարաձգելուն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027թ․ ամառ և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից, գործող համաձայնագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 18 գոլի ու 15 ասիստի հեղինակ։


