Logo

Սալահը բանակցում է «Ինտերի» հետ

19:24 / 27.02.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» կփորձի այս մրցաշրջանից հետո ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է El Nacional-ը:

32-ամյա ֆուտբոլիստը բանակցում է եվրոպական մի քանի գրանդ ակումբների, այդ թվում` Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ: Մեծ հավանականությամբ, հարձակվողը «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր չի կնքի և ամռանն ազատ գործակալ կդառնա:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում մասնակցել է 39 խաղի, խփել է 30 գոլ և կատարել 22 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ