Logo

Սալահը` Պրեմիեր լիգայի պատմության մեջ չորրորդ գլխավոր ռմբարկու

19:23 / 14.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը չորրորդ տուրում գրավել է «Բարնլիի» դարպասը (1-0)` դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ չորրորդ ռմբարկուն։

Եգիպտոսցի ֆուտբոլիստը ներքին առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 188-ի` շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլին։

Սալահը ռմբարկուական պայքարում զիջում է միայն Ալան Շիրերին (260 գոլ), Հարի Քեյնին (213) և Ուեյն Ռունիին (208)։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ