Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը յուրատեսակ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Gracenote-ն։
Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Ֆուլհեմի» (2-2) դեմ խաղում գոլ է խփել ու դարձել առաջին ֆուտբոլիստը, որն առաջնության մեկնարկային տուրում գոլի հեղինակ է դառնում 6-րդ մրցաշրջանն անընդմեջ։
2017/18-ից 2019/20 մրցաշրջաններում եգիպտոսցին մեկական գոլ էր խփել, իսկ 2020/21 մրցաշրջանում՝ դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Հաջորդ երկու տուրերում նույնպես նա գոլ է խփել։


