Logo

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

11:25 / 11.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լիվերպուլն» ու ակումբի վինգեր Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր, հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

Կողմերի նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը:

«Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են այստեղ»,- պայմանագիր կնքելուց հետո ասել է 32-ամյա Սալահը:

Եգիպտոսցի հարձակվողը «Լիվերպուլի» կազմը համալրել է 2017 թվականին «Ռոմայից»: Անգլիական թիմի կազմում 393 խաղում նա խփել է 243 գոլ, կատարել 109 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ